Ներքին 4 տարի առաջ - 19:14 29-10-2021

Մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում պատվաստումը հակացուցված չէ. մասնագետ

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողնում փսորիազի, մաշկային այլ հիվանդությունների ընթացքի վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սկզբնական շրջանում որևէ պատկերացում չունեին, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կարող է թողնել փսորիազ հիվանդության ընթացքի վրա, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ կորոնավիրուսային հիվանդությունն անգամ թեթև արտահայտման պարագայում, լուրջ ազդեցություն է թողնում փսորիազի ընթացքի վրա:

«Քովիդի ծանր ընթացքի դեպքում մենք ունենում ենք նաև ծանր ընթացք փսորիազի պարագայում: Եվ այս երկու հիվանդությունները միասին բուժել, գործնականում դառնում է անհնար, և ունենում ենք անցանկալի ելքեր: Իհարկե, եղել են դեպքեր, երբ քովիդի բուժման ժամանակ փսորիազը հետ է զարգացել, բայց ասեմ, որ դա հիմնականում պայմանավորված է դեքսամետազոնի օգտագործմամբ: Բուժակներն ուրախանում են այդ հանգամանքով, սակայն շտապեմ ասել, որ դա ժամանակավոր է: Բացասական հետևանքներն ակնհայտ են լինում, երբ մենք հրաժարվում ենք դեքսամետազոնից, իսկ բուժակը հրաժարվելու է մի օր, որովհետև չի կարող անվերջ օգտագործել: Նման դեպքում ունենում ենք փսորիազի սրացումներ»,- ասաց մասնագետը:
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում իրենց բուժակներին խորհուրդ են տալիս պատվաստվել: Պատվաստումների հետ կապված որևէ հակացուցում չկա, եթե հիվանդությունները սուր փուլում չեն գտնվում:
«Կան մի քանի հիվանդություններ, որոնց սրացման ժամանակ ցանկալի չէ պատվաստվել, օրինակ, բշտային հիվանդությունները, որոնք ծայրահեղ ծանր ընթացքով մաշկային հիվանդություններ են, բայց խոսքը միայն սրացման շրջանի մասին է: Երբ սրացման շրջանից դուրս ենք գալիս, ապա պատվաստումները ոչ միայն ցանկալի են, այլև՝ պարտադիր: Փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը թե´ փսորիազի, թե´ մաշկային այլ քրոնիկ հիվանդության պարագայում հանգեցնում է սրացման, ծանր ընթացքի: Պատվաստումները նվազեցնում են վարակվելու ռիսկը, ծանր ընթացքը: Մենք մեր հիվանդներին բացատրում ենք, հորդորում ենք պատվաստվել: Ունենք բուժառուներ, որոնք պատվաստվել են, ընդ որում, բոլոր պատվաստանյութերով պատվաստված հիվանդներ ունենք, և ոչ մի ձևով դա չի անդրադարձել նրանց բուժման վրա»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»