Ներքին 4 տարի առաջ - 14:56 29-10-2021

2018-ից պարզ էր, որ պատերազմ լինելու է, և այդ պատերազմում պետք է պարտվենք. Նաիրի Հոխիկյան

Պատերազմի վտանգն ինձ համար արդեն նշմարելի էր 2018-ի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում վերելակում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, որից հետո նրանք երեկոյան առանձնացան, և հետո ես որոշ տեղեկություններ ստացա, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 տարվա ընթացքում լուծել Արցախյան հակամարտության հարցը: Այս մասին «Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով քննարկմանը ասաց լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը:

Նա հիշեցրեց, որ այդ հանդիպումից հետո Փաշինյանը Ալիևին «կիրթ» ու «կառուցողական» էր որակում։ «Ես՝ որպես ոլորտը 15 տարի ուսումնասիրող մասնագետ, ոլորտի ներկայացուցիչ, հասկացա, որ տեղի է ունենում լրագրողական պարզ մանիպուլյացիա, մարդկանց ուղեղների «լվացում», թշնամու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում»,-ասաց նա՝ նշելով, որ երբ լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ՀՀ-սփյուռք հարաբերությունները սկսեցին որակապես վատանալ, արդեն պարզ էր, որ ընթանում է հայկական դիմադրողականության ոչնչացում:

Հոխիկյանը հայտարարեց, որ տեղեկություն է ստացել, թե Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի մի քանի շրջանների հանձնման մասին:

«2018-ից պարզ էր, որ պատերազմ լինելու է, և այդ պատերազմում մենք պետք է պարտվենք: 2021-ի գարնանը ես հստակ տեղեկություններ ստացա, որ 2019-ի հունվարին Հայաստանի որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Թուրքիայի որոշ ներկայացուցիչների հետ, որտեղ Թուրքիայի կողմից պայման է դրվել Քարվաճառի, Շուշիի և Արաքսի հովտի դիմաց 5 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ, իսկ հետո աստիճանաբար բացվեն սահմանները»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ աստիճանաբար սահմանների բացման գործընթաց է կայանում:

«Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները խոսում են փոխադարձ դրական ազդակների մասին, և քայլեր են արվում, որ Հայաստանում հակառուսականությունը հասցվի մի այնպիսի մակարդակի, որ հանրությանը ոտքի հանեն, ռուսական գործոնը՝ որպես այդպիսին, հեռացնեն Հայաստանից, ինչից հետո արագ կբացվի Թուրքիայի հետ սահմանը»,-ասաց Հոխիկյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2018-ին ոչ թե եղել է հեղափոխություն, այլ կոնկրետ մարդկանց պաշտոնների տեղադրում՝ որոշ արտաքին ուժերի անմիջական միջամտությամբ: «Նիկոլ Փաշինյանին 2000-ականների սկզբից շատ հստակ, հետևողականորեն «աճեցրին», սարքեցին մարդ, որը պետք է հանձներ»,-ասաց Հոխիկյանը:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան