Մամուլ 4 տարի առաջ - 08:15 29-10-2021

Հիվանդանոցներում թթվածնի խնդիր կա․ Հրապարակ

«Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել եւ մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը։

Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե տեղյա՞կ են խնդրից եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ, ասացին․ «Բոլոր թե՛ պետական, թե՛ թթվածնային կայանների ուժերն առողջապահության նախարարությունը մոբիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթվածնային կայանների ծանրաբեռնվածության պատճառով որոշ թթվածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մասնագետները փորձում են արագ վերացնել, որպեսզի ապահովեն թթվածնի մատակարարման հոսքը»։

Հարցին, թե որտեղից է, այդ դեպքում, գալիս դժգոհությունը, եթե իրենք ամեն ինչ անում են, որ թթվածինը բավարար չափով արտադրվի եւ մատակարարվի, նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց․ «Դժգոհությունը չգիտեմ, թե որտեղից է գալիս, ես գիտեմ, որ չորս մասնավոր կայանում եղել է վթար, հիմա այդ ուղղությամբ աշխատում են, ամեն ինչ անում են, որ արագ կարգավորեն»։

Նշենք, որ խնդիրներ կան հիմնականում Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում, Սպիտակում, այլ մարզերում եւս»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու