Արտաքին 4 տարի առաջ - 16:38 27-10-2021

Ռուսաստանում դարձյալ առավելագույնի է հասել COVID-ից մահացածների թիվը. Հիվանդանոցներում չեն բավականացնում մահճակալները

Ռուսաստանում վերջին մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսային վարակից մահացել է 1123 մարդ, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի սկզբից ի վեր։ Դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ մահացությունների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 91։ Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 36582 մարդ։ Այս պահին մեկ միլիոն 300 հազար ռուսաստանցի COVID-19-ով հիվանդ է։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի 13 շրջաններում պետք է խիստ սահմանափակող միջոցառումներ մտցնել՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաև ավելացնել ինֆեկցիոն հիվանդանոցներում մահճակալների թիվը։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով պացիենտների բուժման համար անվճար մահճակալների մասնաբաժինը կազմում է 12 տոկոս, հաղորդել է նախարարը, սակայն կան շրջաններ, որտեղ զբաղված է նման մահճակալների մինչև 95 տոկոսը։ Այս իրավիճակը նկատվում է Սևաստոպոլում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը