Ներքին 4 տարի առաջ - 13:54 28-10-2021

Հայաստանը զինծառայողների պատրաստման ու տեխնիկական հագեցվածության հարցում զիջել է Ադրբեջանին․ Արմեն Սարգսյան

Ցանկացած պատերազմ մեծ ողբերգություն է, բայց մեզ համար կրկնակի ողբերգություն էր, քանի որ 44-օրյա պատերազմի հետ աշխարհում կորոնավիրուսի համավարակ էր։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք՝ որպես մարդ, պետք է համագործակցենք, ոչ թե պատերազմենք», - նշել է Սարգսյանը։

Նախագահն ընդունում է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ սպառազինության հարցում Երևանը հետ էր մնում Բաքվից՝ ինչպես պատրաստվածության, այնպես էլ ռազմատեխնոլոգիական առումով։ Հայաստանը պետք է կենտրոնանար սեփական անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա, քանի որ երկիրը պետք է պատրաստ լիներ 21-րդ դարի պատերազմին։

«Աշխարհում միտում կա՝ ձևացնել, թե ինչ-որ բան են անում... Ամենավատն է, երբ մենք սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացնում ենք։ Ինքներս մեզ համոզում ենք դրանում, դա շատ վտանգավոր է։ Առաջին պատերազմի ժամանակ հայերը հաղթեցին։ Մենք ունեինք 26 տարի՝ պետք էր ստեղծել ուժեղ բանակ, տնտեսություն, բարձրացնել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը», - ընդգծել է Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան