Արտաքին 5 տարի առաջ - 23:38 27-10-2021

Առաջին գենդերային չեզոք անձնագիրը տրվել է ԱՄՆ-ում

Առաջին անձնագիրը, որի տերը իրեն ո՛չ կին է համարում, ո՛չ էլ տղամարդ, տրվել է ԱՄՆ-ում։ Ըստ Associated Press-ի՝ այն սեռին հատկացված հատվածում կունենա «X» նշանը։

Հստակեցվում է, որ հաջորդ տարվանից նախատեսվում է սկսել նման անձնագրերի մասսայական արտադրություն ինտերսեքս և ոչ երկուական գենդերային ինքնություն ունեցող այլ անձանց համար։

«Երբ մարդը ստանում է անձը հաստատող փաստաթղթեր, որոնք արտացոլում են նրա իրական ինքնությունը, նա ապրում է մեծ արժանապատվությամբ և հարգանքով», - ասում է Ջեսիկա Սթերնը՝ ԱՄՆ-ում ԼԳԲՏ իրավունքների հատուկ հանձնակատարը:

Թե կոնկրետ ում է պատկանում «X»-ով առաջին անձնագիրը, անհայտ է, բայց շատերը ենթադրում են, որ սեփականատերը կլինի Դանա Զզիմը, որին նախկինում մերժել էին գրանցել։

Բացի ԱՄՆ-ից՝ նմանատիպ անձնագրեր արդեն տրամադրվում են Կանադայում, Նոր Զելանդիայում, Նեպալում և Նիդեռլանդներում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը վիզաներ չի տրամադրի սեռային առումով չեզոք անձնագրեր ունեցողներին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»