Արտաքին 7 ամիս առաջ - 23:39 19-03-2026

ՄԱԿ-ում ներկայացվել է «գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը»

Միավորված ազգերի կազմակերպությունում մարտի 9-19-ը տեղի է ունեցել Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։

Այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներով հանդես գալով ընդհանուր քննարկմանը, նախարարական կլոր սեղանին, «Violence Against Women and Girls» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը, ինչպես նաև այլ հարակից միջոցառումներում։

«ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է «From CSW Commitments to CBD COP17: Advancing Gender Equality for Biodiversity Action» խորագրով հարակից միջոցառում, որի ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխկապակցվածության խորացման հնարավորությունները։

Միջոցառումը համակազմակերպվել է ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿԿանայք-ի (UN Women) և ՄԱԿ Բնակչությանհիմնադրամի (UNFPA) կողմից։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»