Ներքին 4 տարի առաջ - 21:52 26-10-2021

Հերթական բնակարանաշինություն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար․ ԱՀ կառավարություն

Հերթական բնակարանաշինություն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար։

ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։

Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000-1300քմ։

Նոր բնակավայրը ունենալու է 254 առանձնատուն`2, 3, 4 և 5 սենյականոց։

Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։

Բնակավայրի հատակագիծը մշակվել է «Ստեփքաղկոմուննախագիծ» ՓԲԸ-ն։

Առանձնատների կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։

Բնակելի տները կառուցվում են ԱՀ կառավարության միջոցներով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան