Ավելին 4 տարի առաջ - 20:20 25-10-2021

Անգլիայում աղջիկը քիչ է մնացել կուրանա՝ արհեստական երկարացված թարթիչների պատճառով

Անգլիայի Արևմտյան Յորքշիր քաղաքում 25-ամյա Ջեսիկա Շենոնը գրեթե կորցրել է տեսողությունն այն բանից հետո, երբ թարթիչների արհեստական երկարացում է արել։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail թերթը:

Աղջկա մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել, արդյունքում նա մի քանի օր կորցրել է տեսողությունը: Առավոտյան Ջեսիկան սարսափահար նայել է հայելու մեջ և տեսել, որ կոպերն ամբողջությամբ փակել են աչքերը։ Աչքերը ցավում էին, քոր գալիս և արցունքակալում, այնուհետև նա ամբողջովին կորցրել է տեսողությունը։

Միայն մեկ շաբաթ անց նա կրկին կարողացել է բացել աչքերը: Աղջիկը թեթևացած արտասվել է, երբ հաջողվել է ազատվել թարթիչներից։

Անգլուհին պատմում է, որ սկզբում թարթիչները շատ գեղեցիկ են եղել, միայն հետո են աչքերն արյունով լցվել։

Այժմ Ջեսիկան շարունակում է բուժվել ալերգիայի հետևանքներից։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար