Ներքին 4 տարի առաջ - 16:40 25-10-2021

Մհեր Արմենիան Շուռնուխից քայլելով գալիս է Երևան

«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Ազգի ձայն» կուսակցության Facebook–յան էջից, որի միջոցով Մհերը ուղիղ եթեր է մտել։

«Ես և իմ երկու գաղափարակից ընկերը Շուռնուխից քայլելով շարժվում ենք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ։ Մենք քայլելու ենք 15 օր և մայրաքաղաքում կլինենք նոյեմբերի 7-ին»,– ասում է Մհեր Արմենիան։

Նա հույս է հայտնում, որ ճանապարհին իրենց կմիանան այն հայրենակիցները, որոնք մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով։ Նա որոշ պահանջներ է ներկայացնում և հայտնում է, որ իրենք դեմ են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ այնպիսի փաստաթղթեր ստորագրի, որոնք ցավոտ հետևանքներ կունենան հայ ազգի համար։

«Մենք պահանջում ենք, որ գործադիրն ամբողջ կազմով հրաժարական տա, սակայն օրենսդիրը շարունակի աշխատել»,– նշում է կուսակցության առաջնորդը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում