Ներքին 9 ամիս առաջ - 17:11 16-01-2026

Մհեր Արմենիան մինչև հիմա սիրում է Ռիտա Սարգսյանին և նվիրում իր երգը բոլոր առաջին տիկիններին

Aravot.am-ը զրուցել է վաստակավոր արտիստ Մհեր Արմենիայի հետ, ով միացել է Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգելու» Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Երգիչը հայտնել է, որ առաջիկա ընտրություններին որպես «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ մասնակցելու որոշում չունի, չի ակնկալում ՔՊ-ի պարտություն և անձամբ սատարում է Փաշինյանի խաղաղության օրակարգին:

Մհեր Արմենիան պատասխանել է Aravot.am-ի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ընտանիքով տեղափոխվի Կիրանց՝ նշելով․ «Ես երեւանցի եմ, Երեւանում եմ ապրում, գործերս Երեւանում են, ինչի՞ գնամ, հասնեմ Կիրանց»:

Նրա խոսքով՝ այն մարդը, ով չի փոխում իր կարծիքը, հիմար է. «5 տարի քննադատել եմ իշխանությանը, եկել է մի պահ, որ վերանայել եմ իմ կարծիքը: Եթե ժողովուրդն ընտրում է այս իշխանությանը, դա չես կարող հերքել: Ինձ համար որոշում եմ կայացրել, որ իշխանությանը ընտրի ժողովուրդը, չեմ գնալու իշխանության և պետության դեմ»:

Երգիչը նաև խոսել է իր երգերի մասին՝ նշելով, որ Ռիտա Սարգսյանին շատ սիրում է և մինչ օրս հիշում է նրա բարեգործությունները. «Այն երգը, որ նվիրեցի տիկին Ռիտային, ես դա նվիրում եմ նաև բոլոր նախկին և ներկա առաջին տիկիններին»:

Մհեր Արմենիան հավելել է, որ առաջիկա ընտրություններում ակնկալում է ընդդիմության հեռանալը, սակայն ՔՊ-ի պարտություն չի ակնկալում:

Մանրամասները՝ սկզբնաղյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում