Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականից մի քանի ժամ անց, դեռևս պերսոնա նոն գրատա չի հայտարարել 10 երկրների դեսպանների, գրում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանում պետության ղեկավարի հայտարարությունը, մինչդեռ 10 դիվանագիտական ներկայացուցչություններից և ոչ մեկը չի հայտարարել, որ դեսպանները հայտարարվել են պերսոնա նոն գրատա։
Էրդողանը հայտարարել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել ԱԳՆ-ին։ Այն կվերաբերի ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին: Նախագահը նաև ասել է, որ նրանց կարող են վտարել երկրից։
Այս որոշման պատճառ է դարձել դիվանագետների կոչը՝ ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Կավալային։ Նրանց կանչել են ԱԳՆ և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։
Կավալան թուրք ամենահայտնի իրավապաշտպաններից է և Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է ազգային փոքրամասնությունների նախագծերին: Նա հանդես է գալիս հայերի և քրդերի հետ թուրքերի հաշտեցմանկոչերով։