Արտաքին 4 տարի առաջ - 14:42 23-10-2021

Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանող խումբը դժգոհ էր աշխատանքային պայմաններից. ԶԼՄ-ներ

Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանող խմբի անդամները դժգոհ էին նկարահանման հրապարակում ստեղծված աշխատանքային պայմաններից։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դժգոհության պատճառը մշտական ​​արտաժամյա աշխատանքը, լոգիստիկ անհարմարություններն ու աշխատավարձի վճարման ուշացումներն էին:

Խմբի մի քանի անդամներ նշել են նկարահանման հրապարակում անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումների մասին: Վերջին մի քանի օրերի ընթացքում նկարահանման հրապարակում օգտագործվող ատրճանակից կրակելիս առնվազն երկու անգամ խնդիրներ են առաջացել:

Նկարահանող խումբն իր դժգոհությունն է հայտնել պրոդյուսերներին: Մի քանի օպերատորներ՝ օգնականների հետ միասին, միջադեպից մի քանի ժամ առաջ, նույնիսկ լքել են նկարահանման հրապարակը։ Աշխատանքային պայմանների բարելավման համար բարձրաձայնողների թվում էր նաև զոհված օպերատոր Գալինա Հաթչինսը:

Ավելի վաղ, նկարահանման փորձի ժամանակ Ալեք Բոլդուինը կրակել է զենքից, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով։ Բայց, ցավոք, դրանում մի քանի մարտական փամփուշտ է եղել: Երկու մարդ վիրավորվել է՝ 42-ամյա Հաթչինսը և 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզան: Հաթչինսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Սոուզան առաջին բուժօգնություն ստանալուց հետո մի քանի ժամ անց դուրս է գրվել։ Ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի