Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Մեսսիին ՝ ինքնագրով շապիկի համար
copy image url

Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Մեսսիին ՝ ինքնագրով շապիկի համար

Ավելին 3 տարի առաջ - 12:15 23-10-2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ փարիզյան թիմի՝ ինքնագրով շապիկի համար։

Շապիկը, որի վրա գրված է եղել «Մեծ սիրով», Ֆրանցիսկոսին է հանձնել Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, որը պաշտոնական այցով գտնվում էր Վատիկանում:

«Սիրելի եղբայր, շնորհակալ եմ ինձ ուղարկած շապիկի, նվիրումի և պարզության համար: Շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար։ Մնա նույնը. Աստված օրհնի ձեզ, դուք միշտ կարող եք ապավինել ինձ: Ուրախ եմ, որ դու չես մեծամտացել»- ասել է Պապը, ում խոսքերը փոխանցում է Telam-ը:

Ամենից շատ դիտված