Մամուլ 5 տարի առաջ - 08:12 22-10-2021

Գորիսում և Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ․ Տիգրան Ավինյանը կառավարությունում ամենօրյա հավաքներ է անում․ Հրապարակ

«Գորիսում և Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները: Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաև որևէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը, որը տապալեց Սյունիքի ընտրությունները։ Նրանք ընդունում են պոտենցիալ թեկնածուներին, «հարցաքննում» նրանց և ճանապարհում՝ ասելով, որ կտեղեկացնեն՝ արդյո՞ք արժանացել են ՔՊ ցուցակով առաջադրվելու պատվին, թե՞ ոչ։

Ի դեպ, նախօրեին կառավարությունում է հյուրընկալվել նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մինչև ուշ գիշեր մնացել է շենքում և դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Ենթադրվում է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմելու և իշխանությունը նրանցից խլելու հարցը լուծված է, և Հարությունյանը շուտով քաղաքապետ կդառնա` անկախ ընտրությունների արդյունքներից»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին