Արտաքին 4 տարի առաջ - 10:48 20-10-2021

Հայտնի է դարձել, թե որ սերիալն է «Կաղամարի խաղին» փոխարինել Netflix-ի վարկանիշի առաջին հորիզոնականում

ԱՄՆ-ում Netflix-ի «Կաղամարի խաղը» ամենադիտված սերիալն էր 24 օրվա ընթացքում: Սակայն, ըստ Forbes-ի, այն իր տեղը զիջել է «Դու» թրիլերի երրորդ եթերաշրջանին, որում գլխավոր դերերում հանդես են եկել Փեն Բեջլին և Վիկտորիա Պեդրեթին:

Նշվում է, որ չափազանց անսովոր է այն փաստը, որ «Դու» սերիալը կարողացել է առաջին հորիզոնականում փոխարինել աշխարհահռչակ դարձած հարավկորեական սերիալին՝ պրեմիերայից ընդամենը մեկ օր անց:

Չնայած ԱՄՆ-ում ավելի քան երեք շաբաթ գտնվելով Netflix-ի թոփ վարկանիշում և դառնալով հարթակի պատմության մեջ ամենադիտված ոչ անգլալեզու նախագիծը, ժապավենն, այնուամենայնիվ, չի կարողացել գերազանցել «Ջինի և Ջորջիա» երգիծական սերիալի ռեկորդը, որն առաջին հորիզոնականն է զբաղեցրել 29 օր շարունակ:

Netflix-ը այս պահի դրությամբ ընդամենը մեկ ամիս առաջ թողարկված ֆանտաստիկ հեռուստասերիալից ստացված շահույթը գնահատում է գրեթե 1 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում