Արտաքին 4 տարի առաջ - 16:33 19-10-2021

Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործինչերը Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետներն են

Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործիչները ընդդիմադիր «Ժողովրդահրանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներ, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներ Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօլղուն են։ Ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշով նրանք առաջ են անցնում անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։

Այս մասին հայտնում է Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը՝ ներկայացնելով իր վերջին՝ «Թուրքիայի զարկերակը 2021թ․ սեպտեմբերին» սոցհարցման արդյունքները, փոխանցում է ermenihaber-ը։

Ըստ հիշյալ հետազոտության՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, որպես քաղաքական գործիչ, հավանում է հարցմանը մասնակցածների 55.5 տոկոսը, իսկ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ 47 տոկոսը։

Հավանության 43.5 տոկոսով 3-րդ տեղում է ազգայնական «Լավ» (İyi Parti) կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները։ Իսկ Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Էրդողանը զբաղեցնում է 4-րդ հորզիոնականը՝ 40.8 տոկոս ձայնով։ Հինգերորդ և Վեցերորդ հորիզոնականներում հանգրվանել են համապատասխանաբար «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին և «ԺՀԿ» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին