Մամուլ 4 տարի առաջ - 09:11 19-10-2021

Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը», ինչո՞ւ չեն պատասխանում Անկախության 30-ամյակի միջոցառումների ծախսերի հետ կապված հարցերին․ Փաստ

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, շատ առումներով մնում է մշուշապատ: Խոսքը մասնավորաբար ծախսված գումարների մասին է: Ժամանակին «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել էին, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։ Միևնույն ժամանակ հավելել էին, որ «ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»: Մենք սեպտեմբերի 24-ին գրավոր հարցում ենք ուղարկել նաև Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ՝ խնդրելով պատասխանել, թե որքան գումար է ծախսվել, որտեղից են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև տրամադրել ծախսերի ամբողջական բացվածքը:

Օրենքով սահմանված ժամկետներում «Դոմինո փրոդաքշնից» այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել: Հետաքրքիր է՝ ի՞նչ է թաքցնում այս կազմակերպությունը, որ խուսափում է պատասխանել նշյալ հարցերին: Չէ՞ որ հենց թափանցիկության բացակայությունն է հանգեցնում կասկածների: Կարո՞ղ ենք մտածել, որ այնպիսի աղբյուրներից է եղել ֆինանսավորումը, որ հրապարակելը ձեռնտու չէ «Դոմինո փրոդաքշնին», գուցե թե՝ նաև կառավարությանը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին