Արտաքին 4 տարի առաջ - 19:13 16-10-2021

Իտալիայում աղքատ մարդկանց թիվը համաճարակի ընթացքում ավելացել է մեկ միլիոնով

Իտալիայում կորոնավիրուսային համաճարակը կտրուկ մեծացրել է աղքատների թիվը: 5.6 միլիոն մարդ այժմ ապրում է աղքատության մեջ, ինչը մեկ միլիոնով ավելի է, քան համաճարակի ճգնաժամից առաջ:

Փաստաթղթում նշվում է «աննախադեպ մասշտաբի» ճգնաժամի առկայության մասին. ավելի քան 1,3 միլիոն անչափահաս ապրում է երկու միլիոն աղքատ ընտանիքներում, որոնք չունեն արժանապատիվ կյանքի միջոցներ:

Շատ իտալացիներ, ովքեր գտնվում էին աղքատության եզրին, համաճարակի պայմաններում հայտնվել են լիակատար աղքատության մեջ, և նրանք, ովքեր արդեն աղքատ էին, դժվար թե ինքնուրույն բարելավեն իրենց գործերը, նշում է Caritas Italia-ն: Աղքատությունից առավել տուժել են Վալե դ'Աոստան, Կամպանիան, Լացիոն, Սարդինիան և Հարավային Տիրոլը:

Caritas Italiana-ն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կառավարությանը կոչ է արել վերանայել պետական ​​օգնության ծրագրերը, քանի որ կարիքավոր իտալացիների կեսից ավելին նպաստներ չեն ստանում, և շատերը նույնիսկ տառապում են չափազանց մեծ պարտքերից և վաշխառուներից:

Զեկույցում նշվում է, որ նույնիսկ համաճարակից առաջ միլիոնավոր իտալական ընտանիքներ այնքան պարտք ունեին, որ նորմալ պայմաններում դրանք հնարավոր չէր վճարել:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին