Արտաքին 4 տարի առաջ - 09:56 16-10-2021

Հարյուրավոր բանտարկյալներ խռովություն են կազմակերպել Վլադիկավկազի գաղութում, կան վիրավորներ

Հոկտեմբերի 15-ի երեկոյան Telegram-ի ալիքները հաղորդեցին Վլադիկավկազի թիվ 1 ուղղիչ գաղութում լայնածավալ խռովության մասին:

Ինչպես հաղորդում է Baza-ն՝ հղում անելով աղբյուրներին, դատապարտյալները ջարդել են գաղութի տարածքի հսկողության տեսախցիկներն ու ներքին դռները: Ալիքի տվյալներով, անկարգություններին մասնակցում է մոտ 600 մարդ: ՏԱՍՍ-ի աղբյուրներն, իրենց հերթին, հաղորդում են մոտ 200 խռովարարի մասին:

«112»-ը հայտնում է, որ զանգվածային անկարգությունների պատճառը բանտարկյալների և վարչակազմի միջև ընդհարումն է: Ալիքը հայտնում է, որ տեղեկություններ կան տուժածների մասին:

«Մի քանի մարդ վիրավորվել է»,- հաստատել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:

Ըստ այլ աղբյուրների, սկզբում ընդհարում է տեղի ունեցել երկու բանտարկյալների միջև, որին միջամտել է վարչակազմը:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր, գաղութի տարածքը շրջափակվել է: Ըստ որոշ տեղեկությունների, հատուկ ջոկատայինները պատրաստվում են գրոհի:

«Ինտերֆաքս»-ի զրուցակիցը պնդում է, որ «անկարգություններ հրահրողներն արգելափակվել են»: Նրա խոսքով, անկարգությունները տեղի են ունեցել գաղութում գործող ռեժիմին ենթարկվելու որոշ բանտարկյալների անհամաձայնության պատճառով:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին