Ներքին 4 տարի առաջ - 08:52 16-10-2021

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված. պաշտպանական խումբը կդիմի Վճռաբեկ դատարան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ որոշման բովանդակությունը ծանոթ չեն, քանի որ որոշումը դեռևս դեռ չեն ստացել։

«Մերժման հիմքերը առկա չեն, չբավարարելու հիմքեր էին միմիայն առկա, սա կարող եմ համոզված կերպով նշել»,-ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ միանշանակորեն դիմելու են Վճռական դատարան։

«Որոշումը ստանալուց, առկա ենթադրություններին ծանոթանալուց հետո, հակափաստարկներով դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,-ասաց նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ: ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Նա կալանավորվել է սեպտեմբերի 30-ին:

Հոկտեմբերի 11-ին Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից