Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:18 15-10-2021

Չինաստանում փոստային աշխատողն սպանել է գործընկերներին՝ աշխատանքային պայմանների պատճառով

Չինաստանի Հեբեյ նահանգի Պինգշան շրջանում փոստային ծառայության աշխատակիցը դանակահարել է երեք գործընկերոջ: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության բաժինը:

Ըստ հաղորդագրության՝ փոստային աշխատողը դժգոհ է եղել իր աշխատանքի պայմաններից: Արդյունքում նա դանակով հարձակվել է գործընկերների վրա: Փոստի երեք աշխատակիցներ ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են:

Հետաքրքիր է, որ կասկածյալն ինքը եկել է ոստիկանական բաժանմունք և հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի մարդկանց սպանության փաստով: Փոստատարն այժմ կալանքի տակ է: