Արտաքին 4 տարի առաջ - 11:33 15-10-2021

Մարդկության 40 տոկոսը առողջ սնունդ օգտագործելու հնարավորություն չունի. Գուտերիշ

Երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 40%-ը, մոտավորապես 3 միլիարդ մարդ, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:

«Այսօր մարդկության 40%-ը չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Նրանց թիվը 3 միլիարդ Է,- ասել Է նա:- Աճում Է սովը, աճում Է թերասնվողների, ինչպես նաև ճարպակալմամբ տառապողների քանակը»: Գուտերիշը նշել Է, որ կորոնավիրուսի համավարակի և տնտեսությունում դրա հարուցած խնդիրների հետևանքով իրադրությունը լրջորեն վատթարացել Է. այժմ սննդի պակաս Է զգում շուրջ 140 միլիոն մարդ:

«Միևնույն ժամանակ այն միջոցները, որոնց օգնությամբ մենք ստեղծում ենք, սպառում և օգտահանում պարենը, ծանր բեռ են մեր մոլորակի համար: Դրանք աննախադեպ խնդիրներ են ստեղծում մեր պաշարների, կլիմայի և շրջակա միջավայրի համար, ինչպես նաև մեզ վրա տրիլիոնավոր դոլարներ են նստում»,- հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար