Արտաքին 4 տարի առաջ - 19:59 12-10-2021

Սաակաշվիլին բողոքում է առողջական խնդիրներից․ նա պահանջում է թույլատրել հանդիպել իր անձնական բժշկին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որ 12 օր բանտում գտնվում է հացադուլի մեջ, բողոքում է առողջական խնդիրներից եւ հանդիպում է պահանջում իր անձնական բժշկի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Գեորգի Գելխաուրին:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն նախօրեին չի կարողացել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ: Բանտի ղեկավարությունը դա բացատրել է նրանով, որ նրա անձնագրի ժամկետը լրացել էր: Նորը թողարկելու համար բժիշկը պարտավոր էր հայտարարություն գրել:

«Նա ոտքերի այտուցվածություն ունի, ինչպես մեզ ասաց, նրա համար դժվար է շարժվել: Հետեւաբար, շատ կարեւոր է լինել բժշկի հսկողության ներքո, այս դեպքում նկատի ունեմ նրա անձնական բժշկին: Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ապա այդ մասին կարող է խոսել նրա բժիշկը: Միշան պահանջում է, որ իր անձնական բժիշկը կարողանա ամեն օր այցելել իրեն», - ասել է Գելհաուրին:

Այսօր Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ լինել և հույս է հայտնել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում «համակարգային գործողությունները» կհանգեցնեն նրա ազատ արձակման: Այս մասին ասված է նախկին նախագահի նամակում, որը կարդացել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին:

«Իհարկե, ես կցանկանայի դուրս գալ երկրորդ փուլից առաջ, որպեսզի ձեզ հետ պաշտպանեի անխուսափելի հաղթանակը, բայց դրա համար հոկտեմբերի 14-ին մեզանից շատերը պետք է լինեն, և դրանից հետո մենք պետք է գործենք համակարգված: Միայն անձնուրաց, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ մենք կարող ենք փրկել մեր երկիրը և հասնել կոնկրետ արդյունքների, այդ թվում՝ իմ մասով: Հոկտեմբերի 30-ին հաղթանակի կարելի է հասնել՝ միայն ամեն օր, ամեն րոպե պայքարելով ազատության համար», - ասված է Սաակաշվիլիի նամակում:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան