Խոսք 4 տարի առաջ - 13:20 12-10-2021

Տիտուլյար ընդդիմությունը, արտախորհրդարանակն ուժերն ու Ռուսաստանի շահը․ Աղասի Ենոքյան

Վերջին երկու օրերի ընթացքում արտախորհրդարանական ընդդիմությունը կարծես նորից սկսել է ակտիվանալ, սակայն թիրախն այս անգամ ոչ թե Փաշինյանն է, այլ խորհրդարան անցած ընդդիմությունը։ Գրեթե բոլորը սկսում են մեղադրել նրանց անգործության մեջ։ Ի"նչ խմորումներ են տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում ու ինչի սա կարող է հանգեցնել։ Այս թեմայով Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

-Ի՞նչ խմորումներ են տեղի ունենում հիմա ընդդիմադիր դաշտում։

-Ընդդիմադիր դաշտում խմորումները բնական են, քանի որ տարբեր ընդդիմադիր ուժեր ունեն տարբեր նպատակներ։ Մի խումբ ընդդիմադիրներ հայտարարում են, որ իրենց նպատակը խորհդարանական աշխատանքում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին հակազդելն է, մյուսները պնդում են, որ խորհրդարանական աշխատանքն անիմաստ է, մի մասն իրեն ռուսամետ է հռչակում, մյուսներն՝ արեւմտամետ, եւ այլն։

-Ի՞նչ է փորձում անել արտախորհրդարանական ընդդիմությունը։

-Արտախորհրդարանական ընդդիմության այն թևը, որն այժմ ակտիվացել է, փորձում է ցույց տալ, որ տիտուլյար ընդդիմությունը, որը հիմա խորհրդարանում է, զբաղված է ժամավաճառությամբ։ Թե ո՞ւր կտանի այս պնդումները, դեռ դժվար է ասել. այն կարող է ինչպես շատ արագ մարել, այնպես էլ բերել մի վիճակի, երբ խորհրդարանական ընդդիմությունը ստիպված կլինի դուրս գալ փողոցային պայքարի։

- «ԱդեկվաԴ»-«Հայաստան» դաշինքի հակամարտության պատճառահետևանքային կապերը որո՞նք են։ Կա՞ արդյոք ճշմարտության հատիկ Արթուր Դանիելյանի ասածների մեջ։

-Այս հակամարտության մեջ՝ որքան որ ես եմ ընկալել, ԱդեկվաԴի պնդումն այն է, որ խորհդարանական ընդդիմությունը վերջին հաշվով Նիկոլ Փաշինյանի խաղն է խաղում, տիտուլյար ընդդիմությունն էլ Արթուր Դանիելյանին մեղադրում է այս կամ այն ուժին ծառայելու մեջ Արթուր Դանիելյանը ներկայացնում է մի շարք փաստեր, ու նաեւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Ռոբերտ Քոչարյանն էլ բազմիցս ցույց է տվել, որ իր ղեկավարած քաղաքական ուժը հավատարիմ է Ռուսաստանին ։Հիմա, այս ամենից կարելի՞ է անել հետեւություն, թե Ռուսաստանը կառավարում է երկուսին էլ. սա մի փոքր երեւակայության եւ մի փոքր էլ տրամաբանության հարց է։

-Ի՞նչ պառակտումից է խոսում ընդդիմությունը, եթե այն այդպես էլ չկարողացավ միասնական լինել ։

-Չգիտեմ, թե ինչու պետք է միասնական լիներ ընդդիմությունը։ Կրկնեմ, տարբեր ընդդիմադիր խմբեր եւ քաղաքական ուժեր ունեն տարբեր նպատակներ։ Այն մոտեցումը, թե ընդդիմադիր ցանկացած ուժի նպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ միայն ցանկալի մտածողություն է։

-Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում.

-Շատ դժվար է հիմա խոսել զարգացումներից, առայժմ միայն որոշ գործիչներ կարծիքներ են արտահայտում։ Դեռեւս ոչինչ չի հասել անգամ քննարկումների մակարդակի, էլ չեմ խոսում հնարավոր գործողությունների մասին։

-Ի՞նչ սպասել ընդդիմությունից.

-Կրկին նույնը՝ և ամեն ինչ, եւ ոչինչ։ Եթե որոշակի խմբերի հաջողվի միավորվել եւ մոբիլիզացնել փողոցը, ապա հնարավոր զարգացումները կարող են հասնել մինչեւ իշխանափոխության։ Բայց նաև չի բացառվում, որ ոչ մի կուսակցություն էլ չզգա անհրաժեշտ ուժ, որ փողոց դուրս գա, եւ այս ալիքն էլ հանգի։ Միայն մի բան է ակնհայտ՝ որ իրական զարգացումները հնարավոր են միայն փողոցով։ Խորհրդարանի այս մի քանի շաբաթվա աշխատանքը ցույց տվեց, որ պառլաամենտական ճանապարհով ոչնչի հնարավոր չի հասնել։

Աղվան Ասոյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան