Ներքին 4 տարի առաջ - 23:24 11-10-2021

Ո՞ւմ է տվյալ դեպքում ակնհայտ կերպով կոծկում ՏՄՊՊՀ-ն

Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում ՊՇՌ թեստի գների կտրուկ անկումը. դրանց գները 15-20 հազար դրամից դարձել են 8-10 հազար դրամ։ Նշենք, որ առողջապահության նախարարի հրամանով` այս տարվա հոկտեմբերի 1-ից, որոշակի բացառություններով, բոլոր աշխատողները պարտավորվում են գործատուին ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի արդյունք՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ։ Սեպտեմբերի 28-ին առողջապահության նախարարության, իսկ սեպտեմբերի 30-ին՝ կառավարության առջև հավաքված ցուցարարները պահանջում էին իշխանություններից պատասխանել, թե ինչո՞ւ էր մինչ այս ՊՇՌ թեստի գինը բարձր։ Ցուցարարներից մեկի խոսքերով՝ ՊՇՌ թեստերի գների շնորհիվ կառավարությունը մեկ տարում 37 մլն դոլարի շահույթ է ունեցել:

Ուշագրավն այն է, որ ՏՄՊՊՀ-ից ԶԼՄ-ին տեղեկացնում են, որ տվյալ ոլորտը մրցակցային է, դաշտում գործում են 10-ից ավելի սուբյեկտներ և գերիշխող դիրք ունեցողներ չկան, հետևաբար՝ թեման դուրս է ՏՄՊՊՀ վերահսկողությունից։ Սակայն, մի շարք ոլորտներում, օրինակ` շաքարավազի, որտեղ նույնպես, ըստ ՏՄՊՊՀ-ի, մրցակցային դաշտ է՝ ուսումնասիրություններ, այն էլ շատ հաճախ, կատարվում են: Այսինքն՝ ՏՄՊՊՀ-ն երբ ուզում է ուսումնասիրություններ անում է և թեման իր վերահսկողության տիրույթում է դասում, երբ չի ուզում՝ փորձում է ձեռնպահ մնալ: Իսկ ո՞ւմ է տվյալ դեպքում ակնհայտ կերպով կոծկում ՏՄՊՊՀ-ն` գերշահույթ ստացած տնտեսվարողների՞ն, թե՞ իշխանության բարձր էշելոնում գտնված անձանց, ովքեր, իհարկե, տեղյակ էին այս սխեմայի մասին և ոչինչ չեն արել տնտեսվարողի ձեռքը քաղաքացու գրպանից հանելու ուղղությամբ: Արդեն իսկ հասկանալի է, որ որոշակի «մախինացիաներ» այստեղ եղել են, հակառակ դեպքում` այսքան հապշտապ կերպով չէին փորձի հարցը լղոզել և փակել...

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է