Ներքին 5 տարի առաջ - 20:51 11-10-2021

Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է Garmin Pay-ը

Ակբա բանկի Visa քարտապանները Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու անհպում, արագ և նորարարական վճարումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։ Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Դեռևս մեկ տարի առաջ acba digital հավելվածում բանկն առաջինը գործարկեց NFC անհպում վճարումների հնարավորությունը։ Ակբա բանկի շնորհիվ առաջին անգամ Հայաստան բերված հերթական նորարարական լուծման միջոցով այսուհետ բանկի Visa քարտապաններն առանց կանխիկի և նույնիսկ առանց սմարթֆոնի կարող են կատարել անհպում և արագ վճարումներ, ինչպես նաև բանկոմատից կանխիկացումներ կատարել Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։ Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտեցնել ժամացույցը POS տերմինալին կամ contactless կանխիկացման հնարավորությամբ բանկոմատին:

Նման լուծումներն Ակբա բանկում նորարարությունների ներդրման, անընդհատ զարգացման և կատարելագործման, ինչպես նաև Հայաստանում անհպում վճարումները խթանելու շարունակական գործընթացի մի մասն են։

Բոլորի կողմից սպասված անակնկալները՝ շուտով:

Garmin Pay-ը հասանելի է առևտրի և սպասարկման աշխարհի բոլոր կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր՝ անհպում (contactless) POS տերմինալներով։

Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին ու բացառություններին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում