Ներքին 1 տարի առաջ - 11:45 11-11-2024

Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից

Ֆասթ Բանկի քարտապաններն այսուհետ կարող են օգտվել Google Pay անհպում վճարման ծառայությունից։ Google Pay վճարային համակարգը հնարավորություն է տալիս քարտապաններին իրենց ֆիզիկական քարտերը վերածել թվային քարտերի և Android հեռախոսների, WearOS-ի (Սմարթ ժամացույցներ) միջոցով անհպում ֆինանսական գործարքներ իրականացնել ոչ միայն առևտրի և սպասարկման կետերում, այլև համացանցում և հավելվածներում։

Ֆասթ Բանկի քարտապանները կարող են ներբեռնել Google Wallet հավելվածը, գրանցվել, ապա թվայնացնել իրենց բանկային քարտը, մեկ հպումով ակտիվացնել Google Pay-ը և կատարել վճարումներ բիոմետրիկ նույնականացմամբ, որն ավելի ապահով ու անվտանգ է, քան PIN կոդի գործարկումը։ Հավելվածում հնարավորություն կա կցել նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր։

Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ով վճարումներ կատարելն ավելի անվտանգ է դարձնում քարտապանների ֆինանսական տվյալները․ «Ուրախ ենք, որ Google Wallet-ի հնարավորությունները հասանելի են դառնում ավելի շատ մարդկանց։ Google Wallet-ը մի քայլ առաջ է՝ տվյալների արտահոսքի, ինֆորմացիայի պահպանման և անվտանգության առումով», - ասել է նա։

Google Pay-ն աշխատում է անվտանգության մի քանի մակարդակների կիրառման միջոցով և ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենիզացիա՝ գործարքները կատարվում են թվայնացված քարտի համարով (token-ով): Թոքենների անվտանգության դինամիկ կոդը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ լրացուցիչ ապահովություն ստեղծելով քարտապանների համար։ Ի հավելումն սրան, եթե օգտատիրոջ բջջային հեռախոսը երբևէ կորի կամ հափշտակվի, նա կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» հնարավորությունից, որը թույլ է տալիս ցանկացած վայրից անմիջապես արգելափակել սարքը, նոր գաղտնաբառ գործարկել կամ հեռացնել անձնական տվյալները, ըստ օգտատիրոջ հայեցողության։

Ֆասթ Բանկի թողարկած ԱկնՔարտերը Google Wallet-ին կցելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի