Արտաքին 4 տարի առաջ - 20:16 11-10-2021

ԵՄ-ն Ղրիմի պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանել

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ղրիմի բռնակցման պատճառով: Պատժամիջոցների ցուցակում ավելացել են ևս ութ մարդ։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի կայքը:

«Խորհուրդը կարծում է, որ այս ութ հոգին պետք է ընդգրկվեն այն անձանց, կառույցների և մարմինների ցուցակում, որոնց նկատմամբ սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության խաթարման կամ սպառնալիքի համար իրենց դերի համար», - ասված է ԵՄ պաշտոնական ամսագրում:

ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց ցանկը ներառում է իրավապահ մարմինների պաշտոնյաների` դատավորներ, դատախազներ և անվտանգության աշխատակիցներ, որոնք պատասխանատու են անօրինական կերպով բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում ռուսական օրենքների կիրարկման համար:

«Այս մարդիկ կողմնակալ որոշումներ են կայացրել քաղաքական դրդապատճառներով, հալածել կամ ճնշել են Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական միացման հակառակորդներին», - ասված է ԵՄ մամուլի հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել հետևյալ անձինք․

Ղրիմի Գերագույն դատարանի դատավոր Գալինա Ռեդկոն Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի ԱԴԾ ղեկավար Լեոնիդ Միխայլուկը Սիմֆերոպոլ քաղաքի՝ Կիևի շրջանային դատարանի դատավոր Անդրեյ Դոլգոպոլովը Հարավային ռազմական օկրուգի դատախազ Եվգենի Կոլպիկովը Սիմֆերոպոլի՝ Կիևի շրջանային դատարանի դատավոր Միխայիլ Բելոուսովը Սիմֆերոպոլի՝ Կիևի շրջանային դատարանի նախագահ Անդրեյ Դոլգոպոլովը Ղրիմում և Սևաստոպոլում Ռուսաստանի քննչական կոմիտեի տնօրինության քննիչ Մագոմեդ Մագոմեդովը Սիմֆերոպոլի Կենտրոնական շրջանային դատարանի ղեկավարի տեղակալ և Սիմֆերոպոլի՝ Կիևի շրջանային դատարանի նախկին դատավոր Վիկտոր Մոժելյանսկին Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության պետ Վլադիմիր Տերենտևը:

ԵՄ մամուլի հաղորդագրությունը վկայում է, որ այժմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետ կապված 185 ֆիզիկական և 48 իրավաբանական անձինք պատժամիջոցների տակ են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ԵՄ խորհուրդը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները՝ հասցնելով մինչև 2022 թվականի մարտի 15-ը: Այս սահմանափակումները ներառում են ԵՄ երկրներ ճանապարհորդելու արգելք, ֆինանսական ակտիվների սառեցում և պատժամիջոցների ցուցակում գտնվող անձանց միջոցների կամ այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք:

Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ-ի անհատական ​​պատժամիջոցներն առաջին անգամ մտցվել են 2014 թվականի մարտի 17-ին:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում