Արտաքին 5 տարի առաջ - 18:25 09-10-2021

ԱՄՆ-ում COVID-ով հիվանդացած երեխաների մոտ վտանգավոր համախտանիշի բռնկում է գրանցվել

ԱՄՆ-ում եռրեխաների շրջանում աճել է բազմահամակարգ բորբոքային համախտանիշի դեպքերի թիվը, որն ի հայտ է գալիս կորոնավիրուսի «Դելտա» շտամով հիվանդանալուց հետո: Հիվանդության վերաբերյալ մանրամասներ են հայտնել ԱՄՆ-ի մասնագետները, հաղորդում է ABC News-ը:

Բազմահամակարգ բորբոքային համախտանիշը (MIS-C) հազվագյուտ վիճակ է, որի դեպքում ախտահարվում են մարմնի տարբեր մասերը, այդ թվում՝ սիրտը, թոքերը, երիկամները, գլխուղեղը և մաշկը: Բացի այդ, բորբոքվում են նաև աչքերը կամ աղեստամոքսային օրգանները:

MIS-C-ն առավել հաճախ ի հայտ է գալիս COVID-19-ով վարակվելուց 4-ից 6 շաբաթ անց: ԱՄՆ-ում հիվանդության դեպքերի աճ է գրանցվել այս ամառ կորոնավիրուսի «Դելտա» շտամի բռնկումից հետո:

Բժիշկները նշում են, որ համախտանիշը կարող է ծանր վիճակ առաջացնել երեխաների մոտ և պոտենցիալ մահացու լինել: Ճիշտ է, ըստ CDC-ի, այս ախտորոշմամբ ​​երեխաների մեծամասնությունը հաղթահարում է հիվանդությունը:

ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, 46 մահվան դեպք է գրանցվել MIS-C-ից և հիվանդության 5.217 հաստատված դեպք: Ընդ որում, հիվանդության գրանցված դեպքերի մոտ 61%-ի դեպքում երեխաները եղել են իսպանախոս կամ սևամորթ: Նշվում է նաև, որ այս համախտանիշով առավել հաճախ հիվանդանում են 6-ից 11 տարեկան երեխաները:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար