Արտաքին 4 տարի առաջ - 17:58 09-10-2021

ՄԱԿ-ի խորհուրդն առաջին անգամ ճանաչել է մարդու մաքուր շրջակա միջավայրի իրավունքը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն առաջին անգամ ճանաչել է մարդկանց առողջ, մաքուր և կայուն շրջակա միջավայրի անքակտելի իրավունքը: Խորհուրդը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 8-ին, Ժևում կայացած 48-րդ նստաշրջանում, հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը երեք գլոբալ սպառնալիք է առանձնացրել. կլիմայի փոփոխություն, շրջակա միջավայրի աղտոտում և բնության ոչնչացում:

Նա գտնում է, որ դրանք ժամանակակից ամենալուրջ խնդիրներն են մարդու իրավունքների ոլորտում:

Նրա խոսքով, համարձակ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի առողջ շրջակա միջավայրի իրավունքի վերաբերյալ բանաձևը որպես ցատկահարթակ ծառայի մարդկանց և բնությունը պաշտպանող նորարարական՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական քաղաքականության խթանման համար:

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, շրջակա միջավայրի աղտոտումը, որն առաջացել է կլիմայի փոփոխության պատճառ դարձած սպառման և արտադրության նույն անկայուն մոդելների պատճառով, աշխարհում վաղաժամ մահվան յուրաքանչյուր վեցերորդ դեպքի պատճառն է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի