Ներքին 5 տարի առաջ - 23:59 06-10-2021

Կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է դիվանագետ, մի շարք երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Այս մասին տեղեկացրել է Բելգիայում ՀՀ դեսպանատունը։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Վիգեն Չիտեչյանը 1997-2009թթ. ղեկավարել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Վիգեն Չիտեչյանը 1995-1997 թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ապա՝ 1997-2009 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Անդորրայի Իշխանությունում, Մոնակոյի Իշխանությունում, եղել է Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար։ 1997-2004 թթ. եղել է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար։
2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի