Ներքին 5 տարի առաջ - 19:38 06-10-2021

Մեկնարկել է մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի դասընթացը՝ նվիրված գորգագիտությանը

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: Այս անգամ եռամսյա դասընթացը նվիրված էր գորգագիտությանը:

Դասավանդման նյութն ընդգրկելու է գեղարվեստական գործվածքի (գորգ, կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ:

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրեն Եսթեր Աբրահամյանը նշեց, որ իր ղեկավարության ժամանակահատվածում կենտրոնը 2019 թվականից սկսել է իրականացնել մշակութային դասընթացներ, որոնք ընդհատվել են համավարակի և պատերազմի պատճառով։

Նշենք, որ դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական ԲՈՒՀ-երի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր:

«2020 թվականից ձևավորված մշակութային դաշտը մեզ հուշեց, որ առավել մեծ քայլեր պետք է անել գորգարվեստի հետազոտության ուղղությամբ։ Գորգարվեստի ուսումնասիրություններ միշտ արվել են մեր մասնագետների կողմից, սակայն հիմա հրամայականները էլ ավելի սպառնալից են դարձել, քանի որ ադրբեջանցիները փորձում են ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունը և պետք է ավելի հետևողականորեն ուսումնասիրել մեր ազգային մշակույթի ակունքները, որպեսզի կարողանանք դիմագրավել դրան»,- ասաց Եսթեր Աբրահամյանը։

Եսթեր Աբրահամյանի խոսքով՝ մասնակիցները ստանալու են ո՛չ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ունենալու են պրակտիկ դասընթացներ։ Կան նաև օրինակներ, երբ մասնակիցները դասընթացի ավարտին անցել են իրենց մոտ աշխատանքի։

Դասընթացի համակարգող՝ պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը շատ կարևորեց գորգագործական մշակույթի դերը հայ պատմամշակութային ժառանգության մեջ։ «Մեզ անհրաժեշտ է ստեղծել մի կենտրոն, որը կլինի գորգագործական մշակույթի հետազոտման կենտրոն, որտեղ կարողանանք համակարգված աշխատել, ներկայացնել մեր տեսակետներ և մեր մշակույթի այդ մասը փրկել յուրացումից»,- ասաց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է