Ներքին 5 տարի առաջ - 17:24 06-10-2021

Կենաց ասելով չի․ Փաշինյանը խուսափեց ուղիղ խոսել Արցախի կարգավիճակի վերաբերյալ իր տեսլականից

Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ արդյո՞ք իրենք կարող են ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Արցախի չի կարող որևէ կարգավիճակում գտնվել Ադրբեջանի կազմում։ Հարցի բուն պատճառն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն էր առ այն, որ մենք Արցախի կարգավիճակի հարցում որևէ կարմիր գիծ չունենք։

Փաշինյանը հարցին պատասխանեց հին ու արդեն դասական դարձած ոճով։ Մեղավոր են նախկին բանակցողները, քանի որ իրենց թողած բանակցային ժառանգությամբ իրենք կողմ են քվեարկել այն փաստին, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Ամեն դեպքում ինքն այդպես է հասկացել բանակցային 30 ամյա ամբողջ գործընթացը։ Ըս էության, Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր, որ նման ձևակերպումն առնվազն անընդունելի չէ ու կարող է նաև քննարկման առարկա դառնալ։

Աննա Գրիգորյանը մեկ անգամ ևս կրկնեց հարցը և ցանկացավ, որ Փաշինյանն ուղիղ ու միանշանակ պատասխանի այս հարցին։

Փաշինյանը երկրորդ անգամ խուսափեց ուղիղ ու միանշանակ պատասխանից։ Այս անգամ հղում արեց կառավարության ծրագրին ու ՄԱԿ-ում ունեցած իր ելույթին և խորհուրդ տվեց վերանայել դրանք։

«Ի վերջո, կենաց ասելով չի։ Մենք սահմանափակված ենք այն փաստաթղթերով, որոնք առաջացել են բանակցությունների ընթացքում»,- եզրափակեց Փաշինյանը, ըստ էության, «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը կենաց անվանելով։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է