Ներքին 4 տարի առաջ - 11:53 06-10-2021

Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումները կյանքի կոչել. Աննա Մկրտչյան

Չի անցնում մեկ շաբաթ, որտեղ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումները կյանքի կոչել, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով հայկական օդային տարածքով Ադրբեջանի իրականացրած թռիչքներին։

«Երբ ասում ենք, որ փաստացի ՀՀ-ն դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի չափազանցրեք», - ասաց Մկրտչյանը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը Իրանի դեմ որևէ դավադրության չի մասնակցելու, պատգամավորն ասաց.

«Փաստորեն, մենք այնտեղ ենք հասել հարևանների և բարեկամների հետ հարաբերություններում, որ ստիպված իրենց երաշխիքնե՞ր ենք տալիս Նիկոլ Փաշինյանի խոսքերով։ Սա նրա մասին է խոսում, թե ինքը ուր է հասցրել մեր ռազմական և հարևանային հարաբերությունները», - ասաց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը դրսի բոլոր խաղացողներին տվել է տարբեր տեսակի խոստումներ. «Տպավորություն է, որ յուրաքանչյուրն իր մասով սպասում է այդ խոստումների իրականացմանը»։

Հարցին, թե ինչու է հայկական կողմն այդքան հեշտությամբ համաձայնում Ադրբեջանի ցանկացած պահանջի, պատգամավորը պատասխանեց.

«2018 թվականից ուզում էի հասկանալ, թե այդ սերն ու թավիշն ում է ուղղված, որովհետև երբ նայում ես մեր քաղաքական իրականությանը, ապա այստեղ ատելության գեներացումը, սևերը, սպիտակկները, հները, նորերը, ակնհայտ էր, որ սերն ու հանդուրժողականությանը մեր հասարակության համար չէ ասված։ Հիմա Նիկոլին ու իր թիմին նայելով հասկանում եմ, որ այդ հանդուրժողականությունն ու սերն ուղղված են մեր թշնամիներին»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան