Ներքին 4 տարի առաջ - 16:57 05-10-2021

Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։

«44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում», — նշել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի