Ներքին 4 տարի առաջ - 17:22 05-10-2021

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին՝ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ նշելով, որ տղաները փառավոր մարտական ուղի են անցել՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, և ողջունելի է, որ հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում ևս նրանք շարունակում են նեցուկ լինել Արցախին և արցախահայությանը, ինչը ոչ պակաս կարևոր է:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը, քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը