Խոսք 5 տարի առաջ - 15:26 05-10-2021

Խաղաղության թեզի ներքո, Հայաստանի Հանրապետոթյունը հայտնվելու է խաղաղության խաբկանքի մեջ․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ճեպազրույցում անդրադարձավ սահմանների ճշգրտմանն ու Ալիևի վերջին հայտարարություններին։ Ըստ Օհանյանի, Ալիևն այս վերջին պատերազմից հետո գտնվում է ավելի շահեկան վիճակում ու թելադրողի դերում է։ Նա է թելադրում օրակարգը, քանի որ պատերազմական գործողություններից հետո ստորագրված հայտարարությունները պարտադրեցին, որ պատերազմը կանգնեցվի ու Արցախի մի հատվածը հանձնվի Ադրբեջանին։ Ըստ այդ հայտարարությունների, նաև ՀՀ-ից որոշակի ռազմավարական կետեր անցան Ադրբեջանին։ Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև սահմանների ճշգրտմանն ու իշխանական թեզերին։ «Երբ այսօր խոսում ենք մեր սահմանների անվտանգության ու սահմանների ճշգրատման մասին ու այսօր մեր շատ ու շատ հայրենակիցներ հղում են անում վարչատարածքային բաժանմանը։ Բայց դա ՀՀ-ի ներքին սահմանային ճշտումներն են, ոչ թե արտաքին։ Եվ եթե նույնիսկ դա այդպես է, մեր իշխանությունները պետք է հասկանային, որ մանավանդ Սյունիքում մեր կանգնած տեղերից մենք պետք է չշարժվեինք։ Այդ տեղերում պետք է ամրապնդվեինք, որը հետագայում հիմք կհանդիսանար սահմանների ճշգրտման համար»։ Ըստ Օհանյանի, Ալևի հոխորտանքները կապված են իր ծրագրերի իրականացման հետ։ Նա ցանկանում է ճանապարհների ապաշրջափակման, սահմանների բացման և միջանցքի ձևավորման շնորհիվ կապ ապահովել Նախիջևանի, հետագայում նաև Թուրքիայի հետ։ «Մենք չունենք ո՛չ այն իրավապայմանագրային հենքը, ո՛չ այն ռազմաքաղաքական իրավիճակը ՀՀ-ում ու տարածաշրջանում, և չունենք այն քարտեզները, որոնք հիմք կհանդիսանան հետագայում սհամանների ճշգրտման համար»,- եզրափակել էր Օհանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան