Արտաքին 4 տարի առաջ - 11:49 04-10-2021

ԱՄՆ-ում COVID-19-ի հայտնաբերման գերարագ թեստ են մշակել

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները COVID-19-ի հայտնաբերման արագ թեստ են մշակել, որն արդյունքը ցույց է տալիս հինգ րոպե անց: Այս մասին հաղորդվում է համալսարանի կայքում:

Հրապարակման մեջ նշվում է, որ ՊՇՌ թեստը, որը համարվում է թեստավորման «ոսկե ստանդարտը», զգալի ժամանակ և հզոր լաբորատորիաներ է պահանջում:

«Հյուսիսարևմտյան համալսարանի լաբորատորիայում մշակված հակագենի վրա հիմնված COVID-19-ի հայտնաբերման նոր մեթոդը կույր թեստի 100% ճշգրտություն է ցույց տվել քսուք վերցնելուց մինչև ազդանշանը հինգ րոպեում կամ ավելի փոքր ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համալսարանի կայքում նշվում է, որ արագ թեստի դեպքում օգտագործվում է նմուշառման նանոմեխանիկական հարթակ՝ կորոնավիրուսի մի քանի մակերեսային սպիտակուցներ հայտնաբերելու համար: Հարթակի զգայունությունը թույլ է տալիս հայտնաբերել SARS-CoV-2-ի տարբեր տարբերակներ:

Բացի այդ, Հյուսիսարևմտյան համալսարանում մշակում են մի թեստ, որը կորոնավիրուսը հայտնաբերելու է արագ արտաշնչման ժամանակ՝ ալկոտեստերի օրինակով:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել