Արտաքին 4 տարի առաջ - 18:33 03-10-2021

Քաբուլում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի

Աֆղանստանի մայրաքաղաքում Իդգահ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Թալիբան» շարժման աղբյուրին:

Վիրավորվել է 32 մարդ, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ, հավանաբար, տվյալները վերջնական չեն:

Ավելի վաղ պայթյունի մասին տեղեկությունը հաստատել էր երկրում իշխանությունը զավթած թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը: Նա ասել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել կամ նույնիսկ զոհվել է մի քանի խաղաղ բնակիչ:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, պայթյունի պահին մզկիթում անցկացվել է Զաբիհուլլահ Մուջահիդի մոր հրաժեշտի արարողությունը: Ահաբեկչությունից հետո փոխհրաձգություն է սկսվել թալիբների և ԻՊ-ի Հորասանի խմբավորման զինյալների միջև, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից է:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել