Արտաքին 5 տարի առաջ - 12:03 03-10-2021

«Վրացական երազանքը» Վրաստանի ընտրություններում առաջատարն է

Վրաստանի ընտրություններում ընտրատեղամասերի 41.61%-ի ձայները հաշվելուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 48.56% -ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԿԸՀ տվյալները:

Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ն ունի 31,23% ձայն:

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները:

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սաակաշվիլին հայտարարել էր Վրաստան վերադառնալու մասին ՏԻՄ ընտրությունների նախօրեին, բայց նույն օրը ձերբակալվել է: Հաղորդվում էր, որ վրացական իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին նրա՝ Ուկրաինայից Վրաստան տեղաշարժերի մասին: Ըստ Վրաստանի իշխանությունների՝ քաղաքական գործիչը հանրապետություն է ժամանել պետական ​​հեղաշրջում իրականացնելու մտադրությամբ:

Վրաստանում նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել հեռակա կարգով մի քանի քրեական գործերով, իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ եթե Սաակաշվիլին վերադառնա, ապա նրան ձերբակալություն է սպասվում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ