Արտաքին 4 տարի առաջ - 20:26 02-10-2021

Թրամփը պատմել է, թե ինչ պատվաստանյութ է ստացել COVID-19-ի դեմ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն պատվաստել են կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութով, չնայած վստահում է ԱՄՆ-ում հաստատված բոլոր պատվաստանյութերին:

«Ես պատվաստվել եմ Pfizer-ով, բայց ես շատ գոհ կլինեի ստանալ դրանցից ցանկացածը (հաստատված պատվաստանյութերից)», - ասել է նա Yahoo Finance-ին տված հարցազրույցում:

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում հաստատված է երեք պատվաստանյութ` Pfizer-ը, Moderna-ն և Johnson & Johnson-ը: Թրամփն իր վարչակազմի ձեռքբերումն է համարում, որ կարողացել են զարգացնել և արագացված տեմպերով շրջանառության մեջ դնել դրանք:

Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, պատվաստվել էին հունվարին: Նախկին նախագահը հնարավոր է համարել վերապատվաստումը, եթե կզգա դրա կարիքը: Հարկ է նշել, որ նա կարող է ստանալ երրորդ՝ ուժեղացուցիչ դոզան՝ իմունային համակարգը ամրապնդելու համար: Այն հաստատված է Միացյալ Նահանգներում 65 տարեկանից բարձր մարդկանց համար:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել