Ներքին
Տեսանյութ
11 րոպե առաջ
Ներքին
Տեսանյութ
18 րոպե առաջ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի պետության նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին, որին ձերբակալել են ուրբաթ օրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը:
«Շատերը հարցնում են, արդյո՞ք նախագահը ներում կշնորհի Սահակաշվիլիին, պատասխանը մեկն է՝ պարզ և վերջնական՝ ոչ, երբեք»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով, քաղաքական գործիչը Վրաստան է ժամանել երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ նախկին նախագահին ներում չի շնորհի, որպեսզի «ազնիվ լինի նրա ռեժիմից տուժած մարդկանց հետ»: