Արտաքին 5 տարի առաջ - 23:07 01-10-2021

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել ռուսական զենքի գնումը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը նախազգուշացրել է, որ Ամերիկան ​​անհետեւանք չի թողնի Թուրքիայի կողմից Ռուսաստանից զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա Անկարային հորդորել է հրաժարվել արդեն գնված ռուսական սարքավորումներից և ձեռնպահ մնալ լրացուցիչ զենք գնելուց:

«Մենք դա հստակեցնում ենք Թուրքիային, ինչպես նաև այն, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նա շարժվի այս ուղղությամբ», - հայտարարել է Շերմանը:

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրի հերթական խմբաքանակ գնելու մտադրության մասին:

Ավելի վաղ Էրդողանը հաղորդել էր, որ Անկարան չի հրաժարվի С-400 համալիրներից՝ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը: Մինչ այս, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի կողմից ՀՕՊ համակարգի ձեռքբերումը Ռուսաստանից ավարտված գործարք է, և Վաշինգտոնը պետք է ընդունի դա:

Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են ստորագրել S-400 ՀՕՊ համակարգերի գնդային համալիրի մատակարարման մասին 2017 թվականին, թուրքական կողմը համալիրները ստացել է 2019 թվականի ամռանը և աշնանը: Միացյալ Նահանգներում այս գործարքը բացասաբար է ընդունվել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ