Խոսք 5 տարի առաջ - 14:06 01-10-2021

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լուրջ ճգնաժամ կա

Իրանը Նախիջևանին հետ սահմանին զորավարժություններ սկսելով ուժ է ցուցադրում Ադրբեջանին՝ հստակ մեսիջներ հղելով վերջինիս, Oragir.news-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։

«Ակնհայտ է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լուրջ ճգնաժամ կա։ Վերջին ամիսներին նկատվող լարվածությունը հասել է իր գագաթնակետին, և երկու երկրների տարբեր պաշտոնյաներ, բացահայտ կամ ոչ բացահայտ, միմյանց հասցեին սպառնալիքներ են հնչեցնում»,- ասաց իրանագետը։

Անդրադառնալով այն փաստին, որ զորավարժությունների գոտին շոշափելու է նաև Թուրքիայի հետ սահմանը, Արմեն Վարդանյանը նկատեց՝ այնպես չէ, որ Իրանը շատ ջերմ հարաբերություններ ունի այդ երկրի հետ, սակայն տարբեր հարցերում էական հակասություններով հանդերձ՝ երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին բավականին զարգացել են։

«Ասվածի վառ ապացույցն այն է, որ Թուրքիան, նույնիսկ ԱՄՆ-ի ճնշումների ներքո, չհրաժարվեց իրանական նավթից և հանդիսանում է իրանական էներգակիրների խոշոր սպառողներից մեկը։ Այնպես որ, Իրան-Թուրքիա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա են, քան Իրան-Ադրբեջան հարաբերությունները»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան