Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:26 30-09-2021

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո սև շուկայում ափիոնը թանկացել է

Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո սև շուկայում ափիոնի գներն աճել են, հաղորդում է Times of India-ն:

Առաջին անգամ, ըստ պարբերականի, ափիոնի գները թռիչքաձև աճել են օգոստոսի 15-ին, երբ թալիբները գրավեցին Քաբուլը, իսկ Աֆղանստանի կառավարությունը փախչում էր երկրից: Արդյունքում, սև շուկայում ափիոնի գինը եռապատկվել է:

Այս պահին թմրամաքսանենգները մինչև 100 դոլար են վճարում մեկ կիլոգրամ ափիոնի դիմաց, ընդ որում, Եվրոպայում այս թմրանյութի մեկ գրամն արժե 50 դոլար, պնդում է պարբերականը:

Ավանդաբար, սև շուկայում ափիոնի գինը կախված է եղանակային պայմանների փոփոխությունից և սահմաններին տիրող իրավիճակից: Սակայն, շուկայում ամենամեծ փոփոխությունները գրանցվել են «Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիհուլահ Մոջահիդի հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ թալիբները աջակցություն են հայտնում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն դեմ միջազգային պայքարին:

Արդյունքում, ափիոնի ներքին գները զգալիորեն բարձրացան, չնայած այն բանին, որ թմրամաքսանենգները փորձում էին թմրանյութը երկրից դուրս բերել՝ նախքան թալիբների կողմից իշխանության բռնազավթումը: Times of India-ն գրում է նաև, որ հնդիկ մաքսավորները սեպտեմբերին միայն Գուջարաթ նավահանգստում այս թմրանյութի երեք տոննա են բռնագրավել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները