Ներքին 5 տարի առաջ - 12:52 29-09-2021

Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Սենատի ոսկե մեդալին

Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյաննը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի` երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով: Այս մասին տեղեկանում ենք Էլբակյանի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանից։ Նշվում է, որ Ռուբեն Էլբակյանը համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, Հայաստանի ազգային օպերայում, Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում:

Էլբակյանը իր երաժշտական ուղին սկսել է Հայաստանում, նա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ապա շարունակել իր կարիերան Ֆրանսիայում:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար