Ներքին 5 տարի առաջ - 19:57 28-09-2021

Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ «Որոտ-2021» զորավարժությունը

ՀՀ ոստիկանությունը տեղեկանում է, որ գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։

«Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Վարժանքներին ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժության ավարտին, աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրվել են նաև «Որոտ-2021» զորավարժության շրջանակում անցկացված տակտիկական հրաձգության մրցումների հաղթողները։ Մրցումների նպատակն է եղել մասնակից երկրների լավագույն հրաձիգներին որոշելը, ծառայողների կրակային ու մարտավարական պատրաստականության մակարդակի բարձրացումն ու ծառայողական պարտականությունները կատարելիս զենքի տիրապետման անվտանգության հմտությունների բարելավումը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան