Արտաքին 5 տարի առաջ - 09:34 28-09-2021

ԱՄՆ-ը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

ԱՄՆ-ում հաջողությամբ գերձայնային հրթիռ է փորձարկվել, հաղորդում են Պենտագոնից:

Ձայնի արագությունը 5 անգամ գերազանցող ամերիկյան գերձայնային հրթիռը ստեղծել է Raytheon ընկերությունը, իսկ հրթիռի շարժիչը՝ Northrop Grumman-ը: Փորձարկումների ժամանակ հրթիռն արձակվել է ինքնաթիռից: Հայտնի է, որ դրա շարժիչն աշխատում է ածխաջրածնային վառելիքի և օդի խառնուրդով:

Հիշեցնենք, որ ձայնի 5 արագությունը կազմում է ժամում մոտ 6200 կիլոմետր: Սա ԱՄՆ-ում հրթիռի առաջին նման փորձարկումն էր 2013թ.-ից ի վեր: Փորձարկելով հրթիռը՝ զինվորականները նախատեսում էին մշակել արձակման տեխնոլոգիան և ինքնաթիռից անվտանգ անջատումը, ինչպես նաև ստուգել շարժիչների գործարկումը և հրթիռի կրեյսերային արագությունը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան