Խոսք 5 տարի առաջ - 12:14 27-09-2021

Արցախի դեմ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին

Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսեւորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է առաջին հերթին հայկական պետության համար»,-ասել է նա Ադրբեջանում նշվող հիշատակի օրը ժողովրդին ուղղված իր ուղերձում:

«Ես արդեն ասել եմ, եւ այսօր՝ Հիշատակի օրը, մեր շեհիդների լուսավոր հիշատակի առջեւ եւս մեկ անգամ կասեմ՝ եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի եւ պետության համար, ապա առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը: Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի եւ Հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»,-հավելել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն երկար հայտարարության մեջ ագրեսիան անվանում է «Հայաստանի զինված ուժերի հերթական ռազմական սադրանքի կանխում», որը, իբր, համապատասխանում է միջազգային հումանիտար իրավունքներին, թվարկում է հայկական կողմի ենթադրյալ «հանցագործությունները», հաղորդում ՄԻԵԴ եւ Միջազգային դատարան դիմումների մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերջին մասում ասվում է․ «Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Հայաստանին կոչ ենք անում հարգել այդ հիմնարար սկզբունքներն ու հետեւել միջազգային պարտավորություններին՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության պահպանման եւ բարգավաճման»։Հատկանշական է, որ ինքնիշխանության հարգման մասին խոսում է երկիր, որը օկուպացրել է ոչ միայն Արցախի մի մասը, այլ նաեւ ներխուժում է Հայաստանի ինքնիշխան տարածք։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել